ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Հեռանում է նաև Աբրահամ Մանուկյանը

Հեռանում է նաև Աբրահամ Մանուկյանը
01.03.2015 | 12:58

Armlur.am-ի տեղեկություններով, ԲՀԿ քաղաքական խորհրդի համակարգող, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը մտադիր է հրաժարվել կուսակցական պաշտոններից և խոսել է մտերիմների շրջապատում: Աբրահամ Մանուկյանի անունը շրջանառվում էր ԲՀԿ ակտիվիստ Արտակ Խաչատրյանին ծեծելու պատմության մեջ: Իսկ վերջերս էլ տեղեկություն էր տարածվել, որ Աբրահամ Մանուկյանի վրա է դրվելու ԲՀԿ-ի մնացորդները «հավաքելու» և ֆինանսավորելու հարցը:
Շիրակի կառույցի ղեկավար Մարտուն Գրիգորյանը ևս պատրաստվում է դուրս գալ կուսակցությունից:

Դիտվել է՝ 1270

Մեկնաբանություններ